ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի Իրանին զենք վաճառողների կամ նրանից զենք գնողների նկատմամբ
ԱՄՆ-ը պատժամիջոց կսահմանի Իրանին զենք վաճառողների կամ նրանից զենք գնողների նկատմամբ
Այս մասին ասվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ: Միացյալ նահանգները պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այն իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր կապ կունենան Իրանին զենք վաճառելու կամ նրանից զենք գնելու գործընթացների հետ:
«Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև նրանք, ովքեր կապահովեն տեխնիկական նախապատրաստություն, ֆինանսական աջակցություն կամ այլ ծառայություններ, որոնք կապ ունենան Իրանին զինելու կամ նրանից զենք ձեռք բերելու հետ»,- ասվում է հայտարարությունում:
Ըստ Պոմպեոյի, սեպտեմբերի 19-ից Իրանի նկատմամբ ՄԱԿ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ զենքի էմբարգոն, իբրև թե, նորից ուժի մեջ են մտել:
«Սովորական զինատեսակների որոշակի տեսակների արտահանումն Իրան հանդիսանում է ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի խախտում, իսկ Իրանից ցանկացած զենքի կամ դրա պատրաստանյութերի գնումը՝ 1747 բանաձևի խախտում»,- հավաստիացրել է պետքարտուղարը:
Ըստ նրա, Մերձավոր Արևելքի կայունությամբ շահագրգիռ ցանկացած երկիր պետք է «ետ կանգնի Իրանի հետ ցանկացած տեսակի զենքի գործարքից»:
Նշենք, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետը լրացել էր այսօր՝ հոկտեմբերի 18-ին: