Մամուլ

Ամերիկահայ Հրայր Հովակիմյանը 2 շաբաթվա ընթացքում հասցրել է փրկել 28 երեխայի կյանք՝ այդ թվում նաև փոքրիկ Անգելինայի

Ամերիկահայ Հրայր Հովակիմյանը 2 շաբաթվա ընթացքում հասցրել է փրկել 28 երեխայի կյանք՝ այդ թվում նաև փոքրիկ Անգելինայի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,- գրել է նախարարը։

Կիսվել