Օգտակար

Ամեն ինչ սեռական կյանքի մասին

Սեռական կյանքը մարդու կյանքի կարևոր և բնական բաղադրիչն է։ Սեռական առողջությունը պահանջում է հոգ տանել թե՛ ֆիզիկական, թե՛ հուզական բարեկեցության մասին։

Բաց և ազնիվ զրույցը ձեր ցանկությունների և կարիքների մասին ձեր ամուսնու հետ՝ կարևոր է ներդաշնակ հարաբերություններ ունենալու համար: Փորձեք քննարկել, թե ինչն է ձեզ երկուսին գոհացնում և ինչ սպասումներ ունեք:

Զույգերը կարող են ունենալ տարբեր ցանկություններ և հետաքրքրություններ սեռական կյանքում, և կարևոր է այդ մասին ազատ խոսելը։

Միաժամանակյա օրգազմի դեպքում

Միաժամանակյա օրգազմի դեպքում սա գործնականորեն անհնար է, քանի որ ամեն մեկն իր զգացողությունների վրա է կենտրոնացած: Եթե ամեն դեպքում զույգը ցանկանում է միաժամանակ օրգազմ ապրել, անրհաժեշտ է հիշել հետևյալը. առաջին հերթին կարևոր են տղամարդու անատոմիական հնարավորություններն ու նրա կարողությունն՝ իր սերմնաժայթքումը հետաձգելու մինչ կնոջ մոտ օրգազմի առաջացումը:

Ժամանակի ընթացքում կարելի է հայտնաբերել զուգընկերուհու՝ օրգազմի հասնելու մոտավոր ժամանակը, և զսպել մինչ այդ պահը: Երկրորդ. անհրաժեշտ է փնտրել ամենահարմար դիրքը, որում զուգընկերուհին ավելի մեծ հավանականություն ունի օրգազմի հասնելու, իսկ զուգընկերը` մինչև հարմար պահն իրեն զսպելու:

Առողջ սեռական կյանք

Առողջ սեռական կյանքն ունի մի շարք ֆիզիկական օգուտներ՝ սկսած սրտանոթային համակարգի լավացումից մինչև հորմոնալ ֆոնին դրական ազդեցություն։ Սեռական հարաբերությունները խթանում են էնդորֆինների՝ «երջանկության հորմոնների» արտազատումը, ինչը նվազեցնում է սթրեսը և բարելավում տրամադրությունը։

Սեռական առողջության պահպանման համար կարևոր է ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցներին, ինչպիսիք են պահպանակների օգտագործումը՝ պաշտպանվելու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից և անցանկալի հղիությունից։ Բացի այդ, կանոնավոր բժշկական հետազոտությունները կարևոր են՝ սեռական առողջության խնդիրները վաղաժամ հայտնաբերելու համար։

Հուզական և հոգեբանական կոմպոնենտը

Սեռական հարաբերություններն անպայմանորեն կապ ունեն հուզական և հոգեբանական գործոնների հետ։ Հատկապես զույգերի դեպքում, սեռական կյանքը կարիք ունի վստահության, հարգանքի և երկուստեք ցանկության։ Հոգեբանական և հուզական խնդիրները, ինչպես օրինակ սթրեսը, դեպրեսիան կամ հարաբերությունների լարվածությունը, կարող են խանգարել սեռական հարաբերությունների որակին։

Հուզական կապը կարևոր դեր ունի սեռական հարաբերություններում, քանի որ ինտիմությունը միայն ֆիզիկական փոխհարաբերությունների մասին չէ։ Ինտիմ հարաբերությունները կապում են զույգերին ավելի խորը մակարդակով՝ նպաստելով փոխադարձ սիրո և աջակցության։

սեռական կյանք

Սեռական կրթությունը

Սեռական կրթությունը շատ կարևոր է առողջ սեռական կյանքի համար։ Այն պետք է սկսվի դեռահասության շրջանում և շարունակվի ողջ կյանքի ընթացքում։ Սեռական կրթությունը ներառում է տեղեկատվություն՝ ինչպես խուսափել սեռական առողջության խնդիրներից, ինչպես ճանաչել և հարգել սեփական և զուգընկերոջ սահմանները, ինչպես կիրառել արդյունավետ հղիության կանխարգելման միջոցներ և պահպանել ֆիզիկական ու հուզական առողջությունը։

Խնդիրներ սեռական կյանքում

Սեռական կյանքը ոչ միշտ է հարթ և խնդիրներից զերծ։ Տարբեր հիվանդություններ, ինչպես օրինակ էրեկտիլ դիսֆունկցիան, վաղաժամ սերմնաժայթքումը, վագինիզմը կամ սեռական ցանկության բացակայությունը, կարող են առաջանալ ցանկացած տարիքում։ Շատերը չեն խոսում սեռական խնդիրների մասին՝ ամաչելով կամ սխալ պատկերացումներ ունենալով։ Սակայն այս խնդիրները հաճախ բուժելի են կամ կառավարվող։

Հիվանդությունների և հորմոնալ փոփոխությունների հետևանքով կարող են ի հայտ գալ սեռական խանգարումներ, որոնք հաճախ պահանջում են բժշկական միջամտություն։ Հիմնականում, բուժումներն ընդգրկում են հոգեբանական թերապիա, դեղորայք կամ ֆիզիոլոգիական միջամտություններ։ Ժամանակին բժշկին դիմելը կարևոր է, որպեսզի խնդիրը չվատթարանա։

Հաճախ սեռական ցանկության անկումը կարող է պայմանավորված լինել հարաբերությունների լարվածությամբ կամ վստահության պակասով։ Այս խնդիրները լուծելու համար զույգերը կարող են դիմել մասնագետի՝ օրինակ սեռական թերապևտի։

Սեռական հարաբերությունների բնույթը փոփոխվում է տարիքային հետ։ Երիտասարդների համար սեռական ցանկությունն ու ակտիվությունը կարող են լինել շատ բարձր, բայց ժամանակի ընթացքում դա կարող է նվազել, ինչը բնական է։ Տարիքի հետ սեռական ցանկության փոփոխությունները պայմանավորված են հորմոնալ փոփոխություններով, ինչպես նաև ֆիզիկական և հուզական առողջության վրա ազդող գործոններով։

Սեռական առողջությունը կարևոր է կյանքի ցանկացած փուլում։ Սեռական ցանկության նվազումը կամ խանգարումները չպետք է ընկալվեն որպես անխուսափելի։ Ժամանակին բուժօգնության դիմելը և զուգընկերոջ հետ բաց խոսելը կարող են մեծապես օգնել։

Սեքսի հաճախությունը կարևոր չէ: Կարևորն այն է, որ զույգի երկու անդամներն էլ զգան իրենց երջանիկ և բավարարված իրենց հարաբերություններում:

Սեռական դիրքն ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ համգամանքները. սեռական օրգանների չափերը, ամուսինների քաշը, կնոջ ծլիկի դիրքը, նստուկի չափերը: Միշտ կարելի է ընտրել ամենահարմար դիրքը կնոջ համար։ Անհրաժեշտ է հատուկ դիրք, քանի որ ծլիկը սեռական մուտքից փոքր-ինչ կողք է զետեղված:

Սեռական կյանքով կարելի է ապրել, հատկապես՝ հղիության առաջին եռամսյակում, երբ կնոջ արգանդը դեռ մեծ չէ: Սակայն  պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք՝ եթե չկա արգանդի լարվածություն, վիժման սպառնալիք, եթե կինը չի ունեցել արյունային արտադրություն, եթե առողջական գանգատներ չունի, ապա սեռական հարաբերություններ ունենալ կարելի է այնքան, քանի դեռ կնոջ փորիկը դիսկոմֆորտ չի ստեղծում: Միայն հղիության վերջին շաբաթներին ցանկալի չէ:

Կիսվել