ՄամուլՏեսանյութ

Ամեն ինչ շատ վատ կլինի, եթե չանենք այն, ինչն անում ենք․ Ռուբինյան

Ամեն ինչ շատ վատ կլինի, եթե չանենք այն, ինչն անում ենք․ Ռուբինյան

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Տավուշում իրականացվող սահմանազատմանը։

«Եթե մենք ուզում ենք ֆիքսել, որ Բերքաբերի, Ջերմուկի, Ներքին Հանդի, Սոթքի և մյուս մեր բնակավայրերի կենսական տարածքները մերն են, բայց չեն գտնվում մեր վերահսկողության ներքո, դրա հիմքն Ալմա-Աթան է։

Եթե դուք տարիներ առաջ կամայական քաղաքական գործչից հարցազրույց վերցնեիք, և նա ասեր, որ Լեռնային Ղարաբաղի 7 շրջաներից մեկը կամ մի քանիսը պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Դուք կտայիք ճիշտ նույն հարցը, որը հիմա տվեցիք՝ կասեիք՝ իսկ որտեղի՞ց երաշխիք, որ Ադրբեջանը կպահի պայմանավորվածությունն ու չի հարձակվի։

Ուրիշ հարց կտայիք՝ կասեիք՝ ինչո՞ւ եք սա անում փուլային՝ թող նրանք նախ ԼՂ կարգավիճակը հստակեցնեին, հետո։ Ի՞նչ եղավ արդյունքում՝ տեսանք՝ եղավ վատագույն լուծումը Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Նախորդ տարիներին Հայաստանի քաղաքական էլիտան արդարացիորեն չի համարել, որ կան բավարար երաշխիքներ լուծումների գնալու համար, և արդյունքում հնարավոր վատագույն լուծումն ենք ստացել։ Հիմա գուցե արժի վերանայե՞լ այդ մոտեցումը։

Աշխարհում որևէ պայմանավորվածության կատարծման 100 տոկոս երաշիք չկա։ Գուցե չեմ կարող 100 տոկոսանոց երաշխիք տալ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց եթե չանենք այն, ինչը հիմա անում ենք, կտամ 100 տոկոսանոց երաշխիք, որ ամեն ինչ վատ կլինի»,- ասել է Ռուբինյանը։  

Կիսվել