Աշխարհ

«Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան

«Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան

«Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, -այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ միջանցքի բացումը մոտ ժամանակներում ապահովվելու համար․ մեքենաներն ու գնացքները Բաքվից անմիջապես կհասնեն Կարս»,- ասել է Էրդողանը։

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն»,- ասել է Էրդողանը և հավելել, որ երկու երկիրը շարունակում է աշխատել բոլոր ոլորտներում կապերի և համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։

Կիսվել