Ամեն ինչ դեռ ծաղկելու է, և կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի. Հրուշ Մնոյանի հուզիչ արձագանքը
Դերասան Գոռ Հակոբյանի կինը՝ Հրուշ Մնոյանը, տևական դադարից հետո հանդես է եկել հուզիչ հրապարակմամբ։ Հրուշը կիսվել է որդու՝ Ֆելիքսի նվիրած լուսանկարներով և գրել.
«Այսօր սթորիի հիշողությունները բերեցին Ֆելոյիս նվիրած նկարները։ Ու նայելով դրանց՝ նորից համոզվեցի, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես գարնան ծաղիկները, ամեն ինչ դեռ ծաղկելու է, և կյանքը նորից վառ ու գեղեցիկ կլինի»։
Հիշեցնենք՝ երեկ Գոռ Հակոբյանը հանդես է եկել հուզիչ տեսաուղերձով՝ հայտնելով, որ իր ընտանիքը ծանր փորձության առաջ է կանգնել։
Նրա որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։
Այսօր էլ առավոտյան Գոռ Հակոբյանը հայտարարեց դրամահավաքի ավարտի մասին։
Գոռը բոլորից շնորհակալություն է և հայտնել և նշել, որ 36 ժամում հավաքվել է պահանջվող գումարը։
«Մենք գնում ենք Մյունխեսն, տրամադրված ենք մարտական և կհանդիպենք 1 տարի հետո ուրախ առիթներով», – ասել է Գոռ Հակոբյանը։


