Օգտակար

Ամենաօգտակար բանջարեղենը կանանց համար

Ամենաօգտակար բանջարեղենը կանանց համար

Բրոկոլի կաղամբը ճանաչվել է կանանց համար ամենաօգտակար բանջարեղենը։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունների համաձայն՝ այս բանջարեղենը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կարող է պաշտպանել օնկոլոգիական հիվանդություններից։

Կաղամբն իսկական գտածո է դարձել գիտնականների համար։ Նրա հիման վրա հնարավոր է ստեղծել դեղամիջոց կրծքի ուռուցքի դեմ։

Կաղամբի մեջ գտնվող սուլֆորաֆան նյութը կարող է մեկուսացնել վարակված բջիջները՝ զրկելով նրանց բաժանվելու ունակությունից՝ միևնույն ժամանակ չվնասելով առողջությունը։

Իսկ ժամանակակից բուժման միջոցները, ինչպես հայտնի է, չեն վերացնում ուռուցքային բջիջները, և այդ պատճառով քիմիոթերապիա անցնելուց հետո հաճախ վատ հետևանքներ են մնում։

Բրոկոլիի հետազոտությունները ցույց են տվել, որ այս կանաչ բանջարեղենի սիստեմատիկ օգտագործումն ի վիճակի է զգալիորեն նվազեցնելու ուռուցքային բջիջների քանակը։

Սակայն անցյալում էլ կանացի ԶԼՄ-ներն իրենց ուշադրությունից բաց չէին թողնում այս կաղամբը, քանի որ այն շատ հարուստ է վիտամիններով (А, С, Е, В1, В2, РР), հագեցնում է հանքանյութերով (կալցիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում, մագնիում, յոդ, բոր, քրոմ), թիամինով և ռիբոֆլավինով։

Կաղամբը հայտնի է նրանով, որ օրգանիզմից հանում է շլակը, օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ, խանգարում է աթերոսկլերոզի զարգացմանը, կարգավորում է սրտի աշխատանքը, ամրացնում է մազերը, դանդաղեցնում է ծերացում։

Բոլորին հասանելի կաղամբը կարող է նկատելիորեն բազմացնել ձեր սննդակարգը, հաստկապես եթե դուք դիետա եք պահում։ Այն շատ լավ ուտվում է ձկան, սնկի, կարտոֆիլի և այլ բանջարեղենի հետ։

Կիսվել