«Ամենաջիգյարովս. շատ տանջվեցիր, ննջիր խաղաղությամբ». պայթյունի հետևանքով զոհված Էռնա Գրիգորյանը (ֆոտո)
«Ամենաջիգյարովս. շատ տանջվեցիր, ննջիր խաղաղությամբ». պայթյունի հետևանքով զոհված Էռնա Գրիգորյանը (ֆոտո)
Ցավոք հաստատվել է Էռնա Գրիգորյանին մահացած գտնելու լուրը։ Նրա մասին արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդուլ Ջավախյանը գրում է․
«Ուզում եմ մի պատմություն պատմել այսօվա անմեղ զոհ՝ Էռնայիս մասին, որ բոլորը իմանան իր մարդ տեսակի մասին։
2020 թվականն էր՝ մայիսի 3, Գևիս ծննդյան օրը՝ երկրում կորոնավիրուս, կարանտին, խիստ հսկողություն զորամասերում, արգելված էին բոլոր տեսակի տեսակցությունները, անգամ ծանրոցներն էին արգելված։
Ես խելագարության աստիճանի մոլորված էի, դե եղբորս ծնունդն է ու ես չեմ կարողանում իրեն տեսնել անգամ չեմ կարողանում ոչինչ անել նրա համար։
Մի զանգ Էռնայիս՝ խնդրանքով, որ օգնի մի բան կազմակերպեմ։ Էռնան ծնունդով արցախցի էր ու այդ պահին էլ գտվում էր Արցախում։ Չնայած դժվարությունների, 1 ժամվա մեջ Էռնաս կազմակերպել է մի նենց բան Գևիս համար, որ մինչ այժմ զինվորները ասում են դա անհնարին բան է եղել կարանտինի պայմաններում։
Ու հենց էդ ծնունդը եղել է Գևիս վերջին ծնունդը։ Ես ամբողջ կյանքում քեզ շնորհակալ եմ լինելու հենց էդ օրվա համար, եղբորս ծննդյան օրով իրեն անակնկալ անելու համար, իմ հանգստության համար, չգիտեմ էլ ինչ գրեմ։
Մերսի քո մարդ տեսակի համար, միշտ ինձ գրելու, հարցնելու, հետաքրքրվելու համար, ամեն-ամեն ինչի համար։ Ամենաջիգյարովս… շատ տանջվեցիր, ննջիր խաղաղությամբ»։