ԱշխարհՏեսանյութ

Ամբոխը ներխուժել է Քաբուլի օդանավակայանի թռիչքուղի (Տեսանյութ)

Ամբոխը ներխուժել է Քաբուլի օդանավակայանի թռիչքուղի (Տեսանյութ)

Քաբուլի օդանավակայանում գտնվող ամերիկյան զորքերը հայտնել են անվտանգության ոլորտում միջադեպերի մասին, սակայն մարտական ​​գործողությունների չեն մասնակցել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի անանուն ներկայացուցչին:

ԱՄՆ զինված ուժերը կրակ չեն բացել եւ կրակի չեն ենթարկվել: Գերատեսչության ներկայացուցիչը հավելել է, որ չգիտի` արդյո՞ք թուրք զինվորները, ովքեր եւս ապահովում են օդանավակայանի անվտանգությունը, մտել են մարտի մեջ:

Աղբյուրը մանրամասնել է, որ այժմ Աֆղանստանում կա մոտ 3 հազար ամերիկացի զինվորական, եւ շուտով լրացուցիչ ռազմական ուժեր կուղարկվեն նաեւ Քաբուլի օդանավակայան: Օդանավակայանում շարունակում են իրականացվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքները, չնայած վերջիններս` ընդհատումներով եւ ձգձգումներով:

taliban

Ամերիկյան զինված ուժերին հանձնարարված է հաշվի առնել այն, որ հարյուրավոր աֆղանցիներ փորձում են հասնել օդանավակայան: Բացի այդ, նաեւ հաշվի է առնում Թալիբանի հնարավոր հարձակումները եւ օդանավակայանում տիրող քաոսը: Ըստ աղբյուրի՝ զինվորականները կարող են մնալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի ամերիկացիներին եւ աֆղաններին տարհանելու համար:

Տեսանյութը ստորև

Կիսվել