«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը»․ Վահան Քերոբյան
«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը»․ Վահան Քերոբյան
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Հատիս լեռան բարձունքին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը, ասել է․
«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է և որևէ շինարարության մասին խոսք չի գնում։ Բնականաբար, այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի»:
Շարունակելով խոսքը, պաշտոնյան ասել է․ «Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը, արշավներ են գնում, բայց չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչ որ նախատեսվում է:
Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն»:
Տեսանյութը ստորև