Խոհանոց

Աղցան լոբով և հավի մսով

Աղցան լոբով և հավի մսով

Եգիպտացորենով և բանջարեղենով աղցանին լոբին և հավը հագեցվածություն կհաղորդեն։ Կստանաք լիարժեք ուտեստ, որը կարող է արագ հագեցնել ձեր քաղցը։

Գեղեցիկ զարդարելով, վստահաբար այս աղցանը կարելի է մատուցել տոնական սեղանին:

Աղցան լոբով և հավի մսով․ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • հավի ֆիլե 1 հատ
  • կարմիր լոբի սեփական հյութում 300 գ
  • պահածոյացված եգիպտացորեն 300 գ
  • լոլիկ 200 գ
  • պեկինյան կաղամբ 100 գ
  • յուղալի թթվասեր 50 գ
  • սխտոր 2 պճեղ
  • աղ՝ ըստ ճաշակի
Աղցան լոբով

Աղցան լոբով և հավի մսով․ Պատրաստման եղանակը`

Եփել հավի կրծքամիսը, կտրատել բարակ գեղեցիկ շերտերով։ Չինական կաղամբը մանր կտրատել։ Կարմիր լոլիկը կտրատել խորանարդիկներով։

Այս ամենը խառնել, դրա մեջ ավելացնել պահածոյացված եգիպտացորենն ու կարմիր լոբին, որոնցից պետք է նախապես քամել հեղուկը։

Իհարկե ցանկալի է կարմիր լոբին վերցնե ոչ թե պահածոյացված, այլ չորացրած գորիսի լոբի, եփելուց առաջ պարտադիր է մեկից երկու ժամ գոլ ջրի մեջ թրջած պահել, ջրաքամել, որից հետո նոր խաշել։ Այս մեթոդով խաշելու դեպքում լոբուց հեռանում են գազերն ու այն առավել արագ է խաշվում։

Լցնել թթվասերը կամ եթե տոնական սեղանի համար է, ապա մայոնեզը՝ այն առավել հագեցած և ընդգծված է համ է հաղորդում աղցաններին

Մանր կտրատած կամ ավելի լավ է ճզմած սխտորը միայն ավելի համեղ կդարձնի աղցանը։

Դե, արդեն աղ անել ըստ ճաշակի: Խառնել աղցանը և մատուցել։

Ցանկության դեպքում աղցանը կարելի է համեմել ձիթապտղի յուղով։

Աղբյուր՝ baxadratomser.am

Կիսվել