Օգտակար

Ակնեի առաջացման գլխավոր պատճառներից է ճարպագեղձերի արտադրած ճարպը

Ակնեի առաջացման գլխավոր պատճառներից է ճարպագեղձերի արտադրած ճարպը

Պատանեկության շրջանում ակնեի առաջացումը նորմալ է, միակ հույսը այն է, որ անցումային շրջանի ավարտից հետ դրանք կանցնեն: Բայց պարզվում է, որ դա միանշանակ չէ. ոմանց մոտ անցնում է, իսկ ոմանք դեռ շարունակում են տառապել:

Շատերն իրենց փորձից գիտեն, թե որքան բարդ է գտնել արդյունավետ միջոց: Հաճախ կորեակային ցանն ի հայտ է գալիս դեռահասության տարիքում և հիվանդությունն իր մասին կարող է հիշեցնել ամբողջ կյանքի ընթացքում:

Առավել հաճախ այն առաջանում է դեմքի, կրծքավանդակի և մեջքի հատվածներում՝ այնտեղ, որտեղ ճարպագեղձերը շատ են, իսկ ծակոտիները՝ առավել լայն: 

Bavnews.am-ը ներկայացնում է ակնեի առաջացման մի քանի պատճառներ և նրանց դեմ պայքարի միջոցները:

Ակնեի առաջացման գլխավոր պատճառներից

Սթրես-Հասունանակուն զուգահեռ մեծանում է նաև սթրեսի աստիճանը, որը, որպես օրենք, կարող է լինել ակնեի առաջացման գլխավոր պատճառներից մեկը:

Անորակ դիմահարդարման միջոցներ- Երբեմն հենց սիրելի դիմահարդարման միջոցները կարող են լինել ակնեի պատճառը: Այսպիսով, եթե տառապում եք ակնեից, ստուգեք դիմահարդարման միջոցների պիտակները:

Բջջային հեռախոս- Հեռախոսը մշտապես դնում եք բակտերիակիր մակերևույթների վրա, և հեռախոսի տաքությունը ձեր մաշկի խոնավության հետ մեկտեղ կարող է ստեղծել կատարյալ միջավայր դրա առաջացման համար: Պարզապես հաճախ մանրէազերծեք ձեր հեռախոսը սպիրտով:

Յուղոտ մաշկ- Մեկ այլ ակնեի պատճառ է ճարպագեղձերի արտադրած ճարպը, որը փակում է մաշկի ծակոտիները և գրավում բակտերիաներին: Հարկավոր է օգտագործել մաքրող միջոցներ կամ մաշկաբանի նշանակած դեղամիջոցներ:

Ակնեի բուժում

Մազերի հարդարման միջոցներ- Ինչպես դիմահարդարման, այնպես էլ վարսահարդարման միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ:

Ժառանգականություն- Երբեմն ձեր խնդիրները նրանից չեն, որ դուք ինչ որ բան սխալ եք անում: Պարզապես ձեր գեներն են այդպիսին: Խնամեք մաշկը ճիշտ ընտրված մաքրող միջոցներով և կկարողանաք նվազեցնել քանակը:

Հորմոններ- Ակնեի ամենաշատ տարածված պատճառներից է հորմոնների մակարդակի տատանումները, որը կանանց մոտ կարող է առաջանալ հղիության շրջանում, դաշտանային ցիկլի ընթացքում, ցիկլի բացակայության դեպքում (մենոպաուզա): Ճարպագեղձերը սկսում են մեծ քանակությամբ ճարպ արտադրել: Նման դեպքերում կարող եք սպասել հորմոնային կարգավորմանը, կամ դիմել մաշկաբանի:

Կան բուժման բազմաթիվ եղանակներ՝ ապրելակերպի փոփոխություն, բժշկական միջամտություններ։ Պարզ ածխաջրերի քիչ օգտագործումը, օրինակ շաքարի սահմանափակումը, կարող է օժանդակել բուժմանը։

Երկար ժամանակ չանհետացող թարախաբշտերը և ցավոտ հանգույցներն, այնուամենայնիվ, պահանջում են մասնագետի խորհրդատվություն: Մի փորձեք մատներով հեռացնել պզուկների պարունակությունը։ Դուք կարող եք ինֆեկցել ձեր կորյակները և նպաստել թարախաբշտերի առաջացմանը, ինչպես նաև դրանց սպիական բարդացմանը։

Դեմքը լվացեք շատ նուրբ՝ առանց մաշկը տրորելու, առանց խոզանակ կամ մաշկը գրգռող այլ միջոցներ օգտագործելու։ Վերջում դեմքի մաշկը չորացրեք նուրբ և հարթ մակերեսով (առանց մազմզուկների) սրբիչը մաշկին զգույշ հպելով, այլ ոչ թե քսելով։

Աշխատեք հեռու մնալ արևի ուղղակի ճառագայթներից։

Խնդրահարույց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի զգուշությամբ վերաբերվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, քանի որ արևի տակ երկար գտնվելուց հետո ոչ միայն ավելանում է պիգմենտավորման ռիսկը և նվազում մաշկի տեղային իմունիտետը: Ակտիվ արևից 4-5 շաբաթ անց պացիենտները ունենում են սրացում:

Խորհուրդ է տրվում հետևել հիգիենայի կանոններին, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, եթե այս պաթոլոգիային հակվածություն կա:

Անհրաժեշտ է նորմալացնել մարմնի քաշը, խելամիտ սնվել, բացառել ալերգիա առաջացնող մթերքը, սպորտով զբաղվել, բալանսավորել հորմոնալ ֆոնը:

Կիսվել