Մամուլ

Ալիևի աշխատակազմը ԼՂ ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու

Ալիևի աշխատակազմը ԼՂ ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է Բաքվում երկրորդ հանդիպումն անցկացնել Արցախի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը տարածել է ԱՀ նախագահի վարչակազմը։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակությամբ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հրավիրում է հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթը՝ Բաքվում՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Կիսվել