Ալիևը փռշտաց, Փաշինյանը վախից կարծիքը փոխեց. Պարույր Հայրիկյան
Ալիևը փռշտաց, Փաշինյանը վախից կարծիքը փոխեց. Պարույր Հայրիկյան
Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանի համոզմամբ, հիմա մենք քննարկում ենք խնդրի հետևանքները՝ չխորանալով բուն էության և պատճառների մեջ։ Նա նշեց, որ բուն խնդիրն այն է, որ Հայաստանը ժողովրդավարական չէ, իսկ իշխանությունն ընդհանրապես կապ չունի արժեքային այդ համակարգի հետ։
Հայրիկյանը նաև ավելացրեց, որ հենց ինքն է առաջին անգամ ներկայացրել բացարձակ ժողովրդավարության նախագիծը, որի հիմքի վրա Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը։
Ըստ նրա՝ բոլորը պայքարում են իրենց իշխանական աթոռների համար, իսկ ինքը՝ հանուն քաղաքացիների աթոռների։
Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում