Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահն այսօր ելույթ է ունեցել օկուպացված Շուշիում:
«Մենք կատարում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեր բոլոր պարտավորությունները։ Մենք դրանք կատարում ենք արդեն երկու տարի, իսկ Հայաստանը կատարո՞ւմ է դրանք։
Ոչ»,- ասել է Իլհամ Ալիևը։ «Ի՞նչ են անում հայկական զինված ուժերը Ղարաբաղում. մեր համբերությունն անսահման չէ, և ես ուզում եմ ևս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը»։
«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նշել է, որ դա «Հայաստանի պարտավորությունն է, քանի որ պատասխանատվություն է ստանձնել։
Ադրբեջանի բյուջեն հաջորդ տարի կհասնի ռեկորդային մակարդակի՝ ներառյալ ռազմական ծախսերի համար հատկացումները։ Կհարցնեք՝ ինչո՞ւ, պատերազմն ավարտվել է, երկու տարի է անցել։
Պատասխանը շատ պարզ է. Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է նա: