Մամուլ

Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել 30 միլիոն դոլար վերադարձնել պետբյուջե

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասաց նա՝ ընդգծելեվ, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:

Կիսվել