Ալեն Սիմոնյանին չեմ պատասխանի, իմ արժանապատվությունից ցածր եմ համարում դա․ Մեղրիի քաղաքապետ
Ալեն Սիմոնյանին չեմ պատասխանի, իմ արժանապատվությունից ցածր եմ համարում դա․ Մեղրիի քաղաքապետ
Մենք սյունեցի ենք, մեզ մոտ նամուսը, թասիբը առաջնահերթ են, և այդ առումով Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը։
Այս մասին քիչ առաջ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ավելի շատ ձայն կհավաքի, քան Երևանում։
«Ես չեմ կարծում, որ իրենք ռիսկ կանեն վտանգավոր տարածքներով անցնել։ Իրենց տեսակը վտանգից փախչող է»,-հավելեց նա։