Մամուլ

Ալավերդու քաղաքապետից պահանջել են աշխատանքից ազատել Էդուարդ Շարմազանովի մորը․ ֆոտո

Ալավերդու քաղաքապետից պահանջել են աշխատանքից ազատել Էդուարդ Շարմազանովի մորը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Էդուարդ Շարմազանովը։

«Քիչ առաջ տեղեկացա, որ վարչապետի ընտանեկան լրատվամիջոցում տեղեկություն է հրապարակվել, թե Լոռու մարզպետարանը դատի է տվել Ալավերդու քաղաքապետին՝ պահանջելով աշխատանքից ազատել Ալավերդու թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի պաշտոնավարումը՝ կենսաթոշակային տարիքի պատճառով:

Իհարկե, եթե Լաուրա Ավագյանը չլիներ իմ՝ Էդուարդ Շարմազանովի մայրը, մի բաժակ ջրում փոթորիկ չէր բարձրանա: Բայց սա հարցի մեկ այլ կողմն է:

Խնդրի բուն իմաստը «քայլարած թավշիստների» բարոյական նկարագիրն է, որի մասին այլեւս չէի խոսելու այն բանից հետո, երբ ԱԱԾ կանչվեցին Հրայր Թովմասյանի դեռատի դուստրերը: Փաստորեն, փաշիստ-թավշիստները չեն խնայում անգամ տարեց ծնողներին:

Մեկ նկատառում միայն. «Էկեք-հասեք, էս ինչ են անում» հարայ-հրոց-շոուներ բեմադրելու փոխարեն պետք էր ընդամենը հրապարակել, որ Լաուրա Ավագյանը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր ունի, որի վերջնաժամկետը 2020թ. հունվարին է ավարտվում:

Սրանով հանդերձ, մայրս քաղաքային իշխանությանը ճնշումներից զերծ պահելու նպատակով երկու անգամ պատրաստակամություն է հայտնել ազատվել աշխատանքից, ինչին ի պատասխան մերժում է ստացել:

Հ.Գ. Ժպտացեք պարոնայք, ժպտացեք, սա «նոր Հայաստանն» է»:

Լաուրա Ավագյան
Կիսվել