ԱԻՆ-ը Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերի մասին
ԱԻՆ-ը Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի վերաբերյալ լուրերի մասին
«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:
Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների», – նշված է հաղորդագրության մեջ: