ԱԺ-ում փնտրում էին Նաիրա Զոհրաբյանի մատանին
ԱԺ-ում փնտրում էին Նաիրա Զոհրաբյանի մատանին
Hraparak.am-ը գրում է․ Նաիրա Զոհրաբյանի արդեն հանրահայտ դարձած ադամանդյա մատանին, որը նա կրում էր ձեռնոցի վրայից, երեկ Ազգային ժողովի շենքում մի ամբողջ ոդիսականի պատճառ է դարձել։
Նիստին մասնակցելու ներկայացած պատգամավորն իր աշխատասենյակ մտնելուց քիչ անց նկատել է, որ մատանին մատին չէ։ Պատգամավորը, նրա օգնականները, ԱԺ աշխատակազմի բազում աշխատակիցներ որոնողական աշխատանքներ են իրականացրել ինչպես խորհրդարանի շենքում, այնպես էլ բակում, հասել են մինչեւ մուտքի անցակետ, բայց՝ ապարդյուն։
Մոտ մեկ ժամ չարչարանքից հետո պատգամավորի թանկարժեք զարդը հայտնաբերվել է բելառուսական պրյանիկի տուփի միջից։
Պարզվել է՝ Զոհրաբյանը պրյանիկ ուտելիս չի նկատել, թե ինչպես է մատանին ընկել մատից։ Զարդը գտել է նրա օգնականը, ինչից հետո զարդի տերը մաղարիչ է արել «որոնողական» ջոկատին։