Աժ-ն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը
ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր:
Փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխություններից է եկամտային հարկի համահարթեցումը: Եկամտային հարկը կդառնա 23 տոկոս, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 տոկոսի:
Նախագծով բարձրացվում է նաև վարկային կազմակերպությունների, գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքը: