ԱԺ նախագահի վարորդները նախազգուշացվել են
ԱԺ նախագահի վարորդները նախազգուշացվել են
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերին:
«Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոմեքենան չնախատեսված վայրում շրջադարձ կատարում։
Տեսանյութը ստորև