Մամուլ

ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել հոգեհանգստին․ Ալեն Սիմոնյան

ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել հոգեհանգստին․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բարի երեկո,

ուզում եմ շաբաթ օրով ձեզ հետ մի բանով կիսվել:

Այսօր մենք վերջին հրաժեշտը տվեցինք ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, թե ով էր և ինչ ներդրում ուներ Խաչատրյանը ՀՀ քաղաքական դաշտում տասնամյակներ շարունակ՝ չեմ էլ ուզում խոսել, մահացել էր ՀՀ ԱԺ ընտրված պատգամավոր, և ՀՀ ԱԺ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չբարեհաճեց ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը:

Նույնիսկ չհամարձակվեցին գրառում անել ԱԺ բացված սգո մատյանում:

Սա ոչինչով չի նվազեցնում Խաչատրյանի ով լինելը կամ հարգանքի աստիճանը, սա ի ցույց է դնում մի դահլիճում, հանձնաժողովում իր հետ տարիներով աշխատած մեր ընդդիմադիրների ով լինելը, ատելության խոսք և մեզ տարբեր մեղքեր վերագրողների որակը:

Դուք վախեցաք ինքներդ ձեզանից, ձեր կողքի նստածից, ֆեյսբուքում ապրող և հայհոյող ոչնչություններից:

Դուք պարտվել եք, պարտվել եք ու պարտվելու եք, որովհետև չեք հասկանում պարզ, հասարակ մարդկային բաներ, ու վախենում կորցնել այն, ինչ վաղուց չունեք, դուք մեզ համար քաղաքական ընդդիմախոս չեք, դուք մեր և ժողովրդի համար քաղաքական բեռ եք, որը մենք կրում ենք երևի որպես պատիժ՝ անցած տարիների մեր սխալների համար:

Դուք քաղաքական դիակ եք, ում հոգեհանգստին մենք ամեն օր ներկա ենք գտնվում:

Աստված ձեզ դատավոր»:

Կիսվել