ԱԹՍ-ներով հարվածներ է հասցվել ռուսական երկու ռազմական օդանավակայաններին
ԱԹՍ-ներով հարվածներ է հասցվել ռուսական երկու ռազմական օդանավակայաններին
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ Սարատովի և Ռյազանի մարզերում՝ ռազմական օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով պայթյուններ են որոտացել, հաղորդվել է 3 զոհի ու վեց վիրավորների մասին։
Սարատովում վնասվել է առնվազն երկու Tu միջուկային ռմբակոծիչ։ Տու-160 և Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և ատոմային սուզանավերի հետ միասին Ռուսաստանի միջուկային եռյակի մաս են կազմում:
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ Էնգելսի օդանավակայանից Տու-95-ները թռիչքներ են կատարում դեպի Ուկրաինա։ Դեկտեմբերի 1-ին ռազմական օդանավակայանը բերվել է բարձր պատրաստականության։
Maxar Technologies-ի և Planet Labs-ի արբանյակային պատկերները ցույց են տվել, որ ավիաբազայում կան երկու տասնյակ ռազմավարական ռմբակոծիչներ, ինչպես նաև X-55 և X-101 թեւավոր հրթիռներ փոխադրող քարշակներ։