Մամուլ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կազատեն պաշտոնից. ով կլինի նոր տնօրենը

Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն , ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը դատական համակարգում աչքի է ընկել նիստեր չկայացնելով եւ առհասարակ աշխատանքի չներկայանալով:

Սակայն Armlur.am-ին հասած տեղեկությւնների համաձայն՝ Սիմոնյանին պատահական չեն նշանակել Կոմիտեի նախագահի տեղակալ: Մեր հավաստի տեղեկություններով դատավոր Անդրանիկ Սիմոնյանին մի քանի օր անց նշանակելու են ԱԱԾ փոխտնօրեն, որից հետո էլ կնշանակեն ԱԱԾ տնօրեն, ինչպես եղավ Արգիշտի Քյարամյանի դեպքում :

Ասել է թե՝ նրան Կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելը այլ նպատակներ է հետապնդում:

nikol pashinyan

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում դատավորը գրեթե աշխատանքի չէր հաճախում եւ նրա իրավասության տակ գտնվող քրեական գործերով դատական նիստերն այդպես էլ չէին կայանում: Որպես պատճառաբանություն նշվում էր դատավորի ծանրաբեռնվածությունը, սակայն պատճառն իրականում նրա աշխատանքի չներկայանալն էր:

Եվ ահա, այսպիսի դատավորը, որն անգամ դատական նիստերին չի հաճախում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Կիսվել