«Ազատում մոդուլային տնակներ եղել են, բայց զինվորները կացարանում են ապրել»․ Գագիկ Մելքոնյան
«Ազատում մոդուլային տնակներ եղել են, բայց զինվորները կացարանում են ապրել»․ Գագիկ Մելքոնյան
Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը Factor TV-ի եթերում հայտարարել է, որ Ազատում մոդուլային տնակ եղել է, սակայն չի օգտագործվել, զինվորներն ապրել են կացարանում, քանի որ «այնտեղ ավելի տաք է եղել»։
Լրագրողի հարցին՝ Ազատ գյուղում եղել է այդ տնակից, բայց չի՞ օգտագործվել, Մելքոնյանը պատասխանել է․
«Այդ տնակից եղել է, ես տեսել եմ, չի օգտագործվել, որովհետև կացարանում ավելի տաք է, տաքությունը կարելի է ապահովել»։
Լրագրողի դիտարկմանը՝ այսինքն՝ ՊՆ-ն անպետք ի՞ր է գնել, Գագիկ Մելքոնյանն արձագանքել է․ «Չէ, շատ նորմալ տնակներ են, ամեն ինչով կահավորված»։
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում