Ազատության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիներին, այդ թվում հայտնի անձանց
Ազատության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիներին, այդ թվում հայտնի անձանց
Ոստիկանություն Ազատության հրպարակից բերման են ենթարկում այսօր ժամը 13-ին ընդդիմադիր 17 կուսակցությունների հանրհավաքին մասնակցելու եկած քաղաքացիներին:
Ոստիկանները մասնավորապես, բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանին, իրանագետ Վարդան Ոսկանյանին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ՀՀԿ-ից Գեղամ Պետրոսյանին, Հայկ Մամիջանյանին, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին:
Ավելի վաղ ԲՀԿ-ից Հռիփսիիմե Առաքելյանը նշել էր, որ բերման են ենթարկել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ այսօր 17 կուսակցություններ հանհարավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որի օրակարգում է վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջը: