ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցիներին, ծաղրել նրանց, հարցրել՝ Խանքենդի՞ եք գնում (Տեսանյութ)

Ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցիներին, ծաղրել նրանց, հարցրել՝ Խանքենդի՞ եք գնում (Տեսանյութ)

Ապրիլի 23-ից Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին Լաչինի միջանցքում, ինչի հետևանքով Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչները, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում, երեկ ռուս խաղաղապահների աջակցությամբ փորձել են վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն ադրբեջանցիները Լաչինի միջանցքում կանգնեցրել են նրանց:

ArmLur.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը պատմում է՝ ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսից Արցախ վերադարձող արցախցիներին, տեսանկարահանել նրանց, ստուգել նրանց անձնագրերը, նաև ծաղրի են ենթարկել նրանց, հարցրել են Խանքենդի՞ եք գնում.

«Ռուսն էլի խաբել է, ասել է՝ իրենք են ստուգելու, ադրբեջանցիները չեն ստուգելու, մարդիկ գնացել են, պարզվել է՝ ադրբեջանցին է ստուգում »,-ասում է Դավթյանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել