Աշխարհ

Ադրբեջանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

3.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի  Շեմախիի շրջանի տարածքում, հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:27-ին (UTC 11:27): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորության վրա և գտնվում է ութ կիլոմետր խորության վրա:

erkrasharj 4

3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:40-ին կրկին Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 27 կիլոմետր դեպի արևմուտք՝ վեց կիլոմետր խորության վրա:

Կիսվել