ԱշխարհՏեսանյութ

Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան

Ադրբեջանում ձերբակալել են Գարեգին Նժդեհի նկարը պարզած 15-ամյա աղջկան

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 15-ամյա աղջկա, ով Գարեգին Նժդեհի նկարը պարզել էր Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանի ուղղությամբ ու տեսանյութ նկարահանել: Այս մասին հաղորդում է 1news.az-ը:

Ձերբակալված աղջկան պայմանականորեն տրվել է Ֆիդան անունը:

fidan

Ադրբեջանական կողմը մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայություններին և նշում, որ Ֆիդանը գործիք է դարձել «հայկական ռեւանշիստական ուժերի ձեռքում և օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի»:

«Ֆիդանը հանձնարարություններ է ստացել նացիստական ​​«Հայտարակ» խմբի գլխավոր ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանից և նրա համախոհներից։

Առաջին պատվերի համաձայն՝ աղջիկը պետք է նկարվեր Գարեգին Նժդեհի դիմանկարով Բաքվի մարդաշատ վայրերում», ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութը ստորև

Կիսվել