Աշխարհ

Ադրբեջանում այս պահին պահվում է 21 հայ ռազմագերի

Ադրբեջանում այս պահին պահվում է 21 հայ ռազմագերի

Քննչական կոմիտեի հաստատված տվյալներով` այս պահին  Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսին ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

հայ գերիներ

«Այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։

Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հրատապ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը:

Այսինքն, որպեսզի  նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը:

Կիսվել