Աշխարհ

Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը․ ինչ է հայտնի

Ադրբեջանի պատմության մեջ ամենամեծ համաներումը․ ինչ է հայտնի

Hraparak.am-ի տվյալններով, 2023 թվականի մայիսի 8-ին, Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ, հաշվի առնելով մի շարք դատապարտյալների, նրանց ընտանիքների անդամների, Մարդու իրավունքների հանձնակատարի, իրավապաշտպան կազմակերպությունների համաներման վերաբերյալ դիմումները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել դատապարտյալներին ներում շնորհելու մասին։

Նշվում է, որ համաներումն ամենամեծն է անկախ Ադրբեջանի պատմության մեջ, որի շրջանակում, ի թիվս այլոց, ներում է շնորհվել այդ երկրի մշակույթի նախկին փոխնախարարին, ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդին։ 

Համաներման ցուցակում կան օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Վրաստանից, Թուրքիայից, Չինաստանից։

Ընդհանուր առմամբ, համաներումը տարածվում է 801 դատապարտյալի վրա։ Նախորդ համաներումը եղել է 2018 թվականի մայիսի 24-ին․ այդ ժամանակ համաներման հրամանը վերաբերել է 634 դատապարտյալի։

Կիսվել