Մամուլ

Ադրբեջանի որևէ ղեկավար Ադրբեջանի համար այդքան բան չի արել, որքան Փաշինյանը «Հրապարակ»

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Անկախության օրվան ու Հայաստանի ներկայիս վիճակին, ասում է.

«Մեծ ցավ եմ ապրում, որովհետև Անկախությունը մնաց թղթի վրա գրված…. ես աշակերտներիս նախորդ օրը բացատրում էի, թե ինչ է Անկախությունը ու ինձ մի տեսակ մեղավոր էի զգում: Այնուամենայնիվ, իմ պարտքն եմ համարում խոսել այդ մասին, պատմել աշակերտներիս: Ոչ մի տոն այս անիրավները չթողեցին մեզ: Մենք չենք կարողանում էլ ոչ մի տոն լիարժեք նշել: Ի՞նչ անկախություն, միայն այդ բառն է մնացել:

Անկախ Հայաստան այսօր ո՞վ է տեսնում: Ես ինչքան նայում եմ հեռուն, ոչինչ չեմ տեսնում: Ամեն ինչ արեցին, որ Անկախությունը մնա ձևական թղթի վրա ու անամոթաբար խոսում են անկախությունից: Եկած որվանից սրանք ձևական են եղել:

arman ohanjanyan mayr

Ես այս մարդու մասին անգամ չեմ էլ իմացել, սա այդքան փոքր է եղել ինձ համար: Հեղափոխություն կոչվածից հետո եմ իմացել ով է սա, այս անադեկվատը: Հայրենիք ասելով էլ նկատի ունի Ադրբեջանը:

Նա ի շատ Ադրբեջանի ամեն ինչ արեց, ոչ ոք դա չի կարող ժխտել: Ադրբեջանի որևէ ղեկավար Ադրբեջանի համար այդքան բան չի արել, որքան Փաշինյանը: Միևնույն ժամանակ հայ ազգին ոչ ոք այսքան ցավ ու տառապանք չպատճառեց, որքան նա: Մեր բոլոր հաղթանակները, տոները ոչնչացրեց»:

Կիսվել