Ադրբեջանի «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ․ նոր զարգացումներ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Ադրբեջանի «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ․ նոր զարգացումներ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
Այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը եւ լուսանկար հրապարակել:
«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ։
Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։
Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 40 տոննա ալյուր է ուղարկել Արցախ: