Ադրբեջանի ԶՈւ-ն օգտագործել է կամիկաձե անօդաչու թռչող սարք
Ադրբեջանի ԶՈւ-ն օգտագործել է կամիկաձե անօդաչու թռչող սարք
«Այսօր սահմանային միջադեպի ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն օգտագործել է կամիկաձե անօդաչու թռչող սարք։
Հենց այս հարվածի հետևանքով էլ զոհվել է երեք հայ զինվոր, որոնցից մեկը գումարտակի հրամանատար»- գրում է Рыбарь տելեգրամ ալիքը։
Նշենք, որ քիչ առաջ ՊՆ հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: