ՄամուլՏեսանյութ

Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը

Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է․

Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են:

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը։

Նշենք, որ Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը և հայ բժիշկներին ստիպել են հեռացնել Արցախի զինանշանով պաստառը։

Կիսվել