Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Փելոսիի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել Փելոսիի հայտարարություններին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ պատասխան է տվել ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարություններին։
«Փելոսիի անհիմն և անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, դրա սրմանը։
Անընդունելի են Փելոսիի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված անհիմն և անարդար մեղադրանքները: Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և նրա պատվիրակության կազմում Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը դրա ուղղակի վկայությունն է։
Քանի որ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, թվում է, թե Փելոսին օգտագործում է այցը ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը հավաքելու իր ներքաղաքական օրակարգի համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: