Ադրբեջանից նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին․ մանրամասներ
Ադրբեջանից նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին․ մանրամասներ
«Արևմտյան Ադրբեջան» կոչվող (ադրբեջանցիներն այսպես են անվանում Հայաստանի այն համայնքները, որտեղ ժամանակին ապրել են իրենց հայրենակիցները) ՀԿ-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից ԼՂ հայ բնակչությանն ուղղված հրավերը՝ հանդիպում անցկացնելու համար՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման շուրջ:
Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ճանապարհն անցնում է երկխոսության, հաշտեցման և վերաինտեգրման միջոցով:
Նույն սկզբունքով մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կարձագանքի մեր նախաձեռնությանը` մեզ հետ բանակցություններ սկսել Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ։
Որպես Արևմտյան Ադրբեջանի համայնք՝ օրեր առաջ մենք նաև նամակ հղեցինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել մեզ հետ՝ ապահովելու մեր տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի մեր իրավունքը։
Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին և առաջարկներ կանի բանակցությունների մեկնարկի համար։
Մեր բանակցային հարթակը հիմնված է մարդու հիմնարար իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և վերաինտեգրման վրա»,-ասված է հայտարարության մեջ: