Ադրբեջանը 1500 դոլար է վճարում ամեն սիրիացի գրոհայինի համար
Ադրբեջանը 1500 դոլար է վճարում ամեն սիրիացի գրոհայինի համար
Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Reuters–ն իր հոդվածում այդպիսի եզրակացություն է ներկայացնում: Ավելին, հաղորդում է, որ այդ մասին գործակալությանն ասել են հենց իրենք՝ Ադրբեջան ուղևորվող զինյալները:
Reuters-ը խոսել նրանցից երկուսի հետ, ովքեր անանուն մնալու պայմանով պնդել են` գնում են հանուն փողի: «Ես չէի ուզում, բայց գումարի կարիք ունեմ», – ասել է վարձկաններից մեկը և խոստովանել, որ իրեն խոստացել են ամսական 1500 դոլար, ինչը հսկայական գումար է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող Սիրիայի համար: Իսկ մյուսն էլ ասել է, որ ըստ իր տեղեկությունների, մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան:
Սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «լիակատար անհեթեթություն» է որակել սիրիացի վարձկաններին ներգրավելու մասին հարցը եւ հայտարարել, թե իրենց զինված ուժերը պետք եղածից ավելի զինվոր ու պահեստազոր ունեն:
Սակայն այս գործակալության հոդվածին հաջորդեց բրիտանական The Guardian-ի հոդվածը: Իսկ հոդվածի հեղինակն էլ պարբերականի ստամբուլյան թղթակիցն է, և նշել է, թե զրուցել է սիրիացի երեք գրոհայինների հետ, ովքեր խոստովանել են, որ պայմանագիր են ստորագրել թուրքական մի մասնավոր ընկերության հետ` Ադրբեջանում որպես սահմանապահ աշխատելու համար: