Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ
Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ։
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:
«Թուրան» գործակալության տեղեկություններով ադրբեջանական դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP և մի շարք այլ ընկերությունները, ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձիք:
«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով`անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում», – հաղորդում է «Թուրան» գործակալությունը: