Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ գերիների մասին
Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ գերիների մասին
Armtimes.com-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․
«Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք ևս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձևավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը ևս դատական ատյաններ ներկայացնելուց»։
Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։
Հիշյալ 16 գերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան, Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գևորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում