Աշխարհ

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը. Ալիև

Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է ՀԱՊԿ երկրների հետ Բաքվին բախման մղելու փորձի համար՝ վստահեցնելով, որ այդ փորձերը «տապալվել են»։

«Մենք ՀԱՊԿ անդամ չենք։ Հայաստանն այս կազմակերպության անդամ է, եւ այս կազմակերպության միջոցով նպատակ ուներ անհիմն պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, բայց իրականում ուզում էր անդամ երկրներին, որոնք մտնում են դրա մեջ, բախման մղել Ադրբեջանի հետ։

Սա մեծ սադրանք է եւ մեծ հանցագործություն»,- ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «Հայաստանի այս սադրանքը ձախողվեց եւ ՀԱՊԿ երկրները չենթարկվեցին դրան»։ «Սա նշանակում է, որ կազմակերպությունում մեր ընկերներն ավելի շատ են, քան Հայաստանինը։

Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական։ Որովհետեւ նրանք ամեն տեղ ստում են, ու իրենց հարցերը լուծելու համար, ինչպես ասում են, դուռ չի մնացել, որ չթակեն։ Այս ամենն ակնհայտ է, բոլորը գիտեն այդ մասին»,- ասել է նա։

Կիսվել