Ադրբեջանը հայտարարել է 4 զոհի մասին ու խոստովանել, որ ինքն է սկսել երեկվա բախումները
Ադրբեջանը հայտարարել է 4 զոհի մասին ու խոստովանել, որ ինքն է սկսել երեկվա բախումները
Բաքուն հաստատել է Հադրութի տարածաշրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ ունեցած 4 զոհի և 2 վիրավորի մասին՝ պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հրապարակել է RIA-ն, ասվում է, իբրև թե հրադադարի ռեժիմ հայտարարելուց հետո Հադրութի շրջանի անտառային հատվածներում դեռևս մնացել են հայկական զինված խմբավորումներ:
Ռուս խաղաղապահները նրանց բարձրախոսներով հորդորել են դուրս գալ տարածքից, սակայն նրանք ընդդիմացել են և գրոհի անցել ադրբեջանական ուժերի վրա:
«Այսպես, 2020 թավականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՊՆ 3 զինծառայողներ սպանվել են Ցոր գյուղի տարածքում, երկուսը՝ վիրավորվել: Դեկտեմբերի 8-ին էլ Հադրութի մոտակայքում զոհվել է մեկ զինծառայող, ծանր վիրավորվել է Azercell-ի՝ կապի միջոցներ տեղադրող աշխատակիցներից մեկը:
Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն ստիպված է եղել այս տարածքում իրականացնել հակաահաբեկչական գործողություն»,- ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ: