Մամուլ

«Ադրբեջանը Հայաստանին հանդիպման վայր ու ժամ է առաջարկել». Բայրամով

«Ադրբեջանը Հայաստանին հանդիպման վայր ու ժամ է առաջարկել». Բայրամով

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատել խաղաղության համաձայնագրի վրա, իսկ հանդիպումից կարճ ժամանակ անց հանդիպման վայր ու ժամ է առաջարկել Հայաստանին՝ նախագծի վրա աշխատելու համար։

«Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայում: Ցավոք, նրա ելույթը ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս հավատարիմ է հարաբերությունները կարգավորելու փոխարեն առճակատումը շարունակելուն»,- ասել է Բայրամովը, փոխանցում է Trend-ը:

bayramov pashinyan

Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին՝ ադրբեջանցի պաշտոնյան նշել է.

«Ադրբեջանը ջանքեր է գործադրել այդ գործընթացը սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»:

Կիսվել