Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի ընդլայնված կետերը
«Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը, հայկական կողմը ժամանակ է վերցրել՝ ծանոթանալու դրանց հետ». այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ ընդլայնված տարրերը լրացնում են նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի և Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորման համար:
Անդրադառնալով ընդլայնված տարրերի էությանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ դրանք լրացնում են Ադրբեջանի կողմից նախկինում ներկայացված հինգ հիմնական սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն խաղաղ համաձայնագրի հիմքում:
Բայրամովը նաև հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը: