Մամուլ

Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը․ ԳՇ ՊԵՏ

Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը․ ԳՇ ՊԵՏ

Ադրբեջանը թիրախավորել էր նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Հայաստանում  հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

edvard asryan

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր նաև, որ Ջերմուկում հակառակորդն ունեցել է որոշակի հաջողություններ և 8.5 կիլոմետր մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ մինչեւ ռազմական գործողությունների սկսվելը՝ Ջերմուկից հակառակորդը եղել է 11-12 կիլոմետր  հեռավորության վրա։

Կիսվել