Մամուլ

Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը հայ դիզայներ Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատճառը Ադրբեջանի դրոշի այրումն է ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։

Ադրբեջանում դրոշի այրման համար քրեական գործ են հարուցել ու հետաքննություն են իրականացնում։

Նշվում է, որ «Գլխավոր դատախազության կողմից քրեական գործի քննությունն իրականացնելու նպատակով միջազգային համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին ուղարկվել են իրավաբանական օգնության հարցումներ՝ Արամ Նիկոլյանի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու խնդրանքով, ինչպես նաև՝ պետական ​​սահմանը հատելու դեպքում նրան ձերբակալելու ու Ադրբեջան արտահանձնելու»։

Հավելենք, որ ադրբեջանական դրոշի հետ կապված միջադեպից հետո Բաքուն հետ էր կանչել ծանրամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ադրբեջանցի մարզիկներին։

Կիսվել