Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի պետական սահմանը
Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է Հայաստանի պետական սահմանը
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»:
Արցախի բոլոր բնակավայրերում հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: