Ադրբեջանական կողմը հայտնել է, թե երբ կլինի գերիների վերադարձը
Ադրբեջանական կողմը հայտնել է, թե երբ կլինի գերիների վերադարձը
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի ու Ղազախի հատվածում, տեղի է ունենալու հայ ռազմագերիների ու ադրբեջանցի զինծառայողների փոխանակումը։
Հայկական կողմից այս տեղեկատվությունը պաշտոնապես առայժմ չի հաստատվել։
Նշենք, որ նախօրեին հայտարարություն էր տարածվել, որի համաձայն՝ Բաքուն ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ ՀՀ-ն՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: