Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի հարավարևելյան հատվածի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան: